Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Վարիկոզն առանց վիրահատության
Վարիկոզը՝ երակների վարիկոզային (հանգուցավոր) լայնացումը կամ վարիկոզային հիվանդությունը, հիվանդություն է, որը մեր օրերում հանդիպում է ոչ միայն մեծահասակների, այլ նաև երիտասարդների և նույնիսկ երեխաների մոտ
Վարիկոզային հիվանդությունն առաջանում է երակներում արյան կանգային երևույթների հետևանքով, ինչն էլ հանգեցնում է երակների լայնացման: Փականների միջոցով արյունը շարժվում է դեպի սիրտը,և եթե փականները չեն կարողանում կատարել այդ ֆունկցիան, արյունը խոշոր երակներից սկսում է իր համար ուղի փնտրել մանր երակների միջոցով, ինչի արդյունքում սկզբնական շրջանում ոտքերի վրա երակային ցանց է գոյանում՝ «աստղիկներ», այնուհետև երակների պատերը կարող են թուլանալ, լայնությամբ ձգվել, երկարել, միահյուսվել, և միահյուսվելու դեպքում նույնիսկ կարող են կծիկ հիշեցնել: Նման դրսևորումները կարող են ուղեկցվել ցավերով և այտուցվածությամբ: Եթե վարիկոզին ուղեկցում է նստակյաց կենսակերպը կամ ընդհակառակը՝ երկար ժամանակ կանգնած վիճակը, հիվանդությունը կարող է խորանալ: Կարող են ի հայտ գալ ավելի բարդ ախտանիշներ՝ ոտքերի անզգայացում, այտուցվածություն, ցավեր, այրոց և ծանրության զգացողություն ոտքերում:

Պատճառագիտական տեսնակյունից երակների վարիկոզային լայնացումը կարող է ժառանգական հիվանդություն լինել: Գենում առկայությունը բարձրացնում է նույնիսկ երեխաների մոտ վարիկոզային հիվանդության առաջանալու հավանականությունը: Ուշ շրջանում երակների վարիկոզային լայնացումը կարող է բարդանալ թրոմբոզներով և թրոմբոֆլեբիտով (բորբոքված թրոմբոզ), ինչը խիստ վտանգավոր է:
Թրոմբոֆլեբիտն իր հերթին հղի է թրոմբի պոկվելու վտանգով, ինչն առավել ողբերգական դեպքերում հանգեցնում է մահվան: Շատ կարևոր է ճիշտ ժամանակին սկսել զբաղվել վարիկոզային հիվանդության բուժմամբ, որպեսզի կանխվեն բարդությունների առաջացումը և գործը չհասնի վիրահատության: Խորհուրդ է տրվում առողջ կենսակերպ վարել, ամրացնել անոթներն ու նրանց պատերը, շարժվել, երկար չնստել և չկանգնել, կրել հատուկ զուգագուլպաներ: Այս հիվանդության բուժման մեջ կարևոր դեր ունի տզրուկաբուժությունը:
Դեռևս հնագույն ժամանակներից տզրուկաբուժությունը հայտնի էր որպես երակների վարիկոզային լայնացման դեպքում բուժման միջոց:
Ինչո՞վ կարող են օգնել տզրուկները երակների վարիկոզային լայնացմամբ տառապող հիվանդին:
Առաջին հերթին հիրուդինը (տզրուկի գեղձային արտազատուկը), որն արյուն է ներմուծում տզրուկը, ջրիկացնում է արյունը, այսինքն, կանխարգելում է երակային արյան արագ մակարդվելը այն երակներում, որոնք թուլացել են վարիկոզի արդյունքում, և թրոմբներ չի առաջանում: Տզրուկաբուժությունն առավել արդյունավետ է վարիկոզի նախնական փուլերում, քանի որ կանխում է հիվանդության առաջխաղացումը և թրոմբոֆլեբիտ չի զարգանում:
Երկրորդ հերթին տզրուկաբուժությունը որոշ ժամանակ անց բարելավում է միկրոխթանումը, ինչն էլ իր հերթին նպաստում է հյուսվածքների սնուման բարելավմանը: Դրա հաշվին այս ախտաբանական գործընթացը դանդաղեցնում է վարիկոզի ընթացքը, վերանում է անոթային սպազմը, լավանում է արյան շրջանառությունը:
Երրորդ. տզրուկի գեղձի արտազատուկի հիմնական հատկանիշներից են թրոմբոլիտիկ (ներանոթային թրոմբների ներծծում) և հակաթրոմբային ազդեցությունները (կանխում է նոր թրոմբների գոյացումը), որոնք կանխարգելում են հիվանդության զարգացմանը:
Բացի այդ, արյան պակասելը նպաստում է երակային արյան լավ արտահոսք և երակների թեթևացում:

Տզրուկաբուժության սենասից հետո հիվանդները նշում են, որ իջնում է այտուցվածությունը և նվազում են ոտքերում ցավերը: Պետք է հիշել, որ տզրուկաբուժությունը վայրկենական արդյունք չի տալիս, ցանկալի է տարեկան 2-3 անգամ անցկացնել տզրուկաբուժության մի քանի կանոնավոր կուրս: Միջինը մեկ կուրսը կազմում է մոտ տաս սեանս, որից հետո անհրաժեշտ է դադար տալ, և որոշ ժամանակ անց կուրսը կրկնել: Երակների վարիկոզային լայնացման դեպքում մասնագետը տզրուկներին տեղադրում է շախմատային հերթականությամբ՝ երակի լայնքով: Ո՛չ մի դեպքում տզրուկը երակի վրա չի դրվում, այլ նրանից մեկ սմ հեռավորության վրա: Այդ իսկ պատճառով էլ կարևոր է, որ տզրուկները տեղադրի ուսյալ, հմուտ մասնագետը: Սակայն մինչև բժշկի կողմից ոտքերի միջամտություններին անցնելը պետք է թեթևացնել լյարդն ու փոքր կոնքը: Խորհուրդ է տրվում տզրուկներ դնել պոչուկի և գավակոսկրի հատվածներում: Անհրաժեշտ քանակությամբ տզրուկների չափը որոշում է հիրուդոթերապևտը՝ անհատական յուրաքանչյուր հիվանդի համար: Միջամտությունից հետո մինչև 24 ժամ հնարավոր է վերքից արյուն հոսի: Եթե այն շատ մուգ է և թանձր, նշանակում է երակներում գործընթացները բարձիթողի վիճակում են և հավանական է կանգային երևույթների բարձր մակարդակ: Անհրաժեշտ է շարունակել այնքան, մինչև արյունը դառնա ավելի նոսր: Միջամտությունից հետո հիրուդոթերապևտը վերքի վրա վիրակապ է դնում:
| Հասցե | Դավթաշեն, Տ․ Պետրոսյան փող․ 42/2 |
|
Հեռախոս |
+374 10 37 06 06 |
| Բջջ. հեռախոս | +374 91 37 06 36 |
| Էլ. հասցե |
18.03.2014 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ